Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Նոր հետաքրքրաշարժ փաստեր սիրո մասին

Նոր հետաքրքրաշարժ փաստեր սիրո մասին

Գիտնականները կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարում, և արդյունքները անհավանական են: Ծանոթացիր վերջին բացահայտումներին. բավական նոր ուհետաքրքիր բաներ կգտնես:

Մարմինդ ավելի շուտ է սիրահարվում, քան ուղեղդ

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ սիրահարվելը զգացմունքային ճանապարհորդություն է, որը ժամանակ է պահանջում: Մինչդեռ քո մարմինը շատ ավելի արագ է արձագանքում: Բժիշկների հավաստմամբ, երբ սիրահարված ես, ուղեղդ քիմիական նյութեր է արտադրում, որոնք ստիպում են քեզ խելագարի պես զգալ յուրաքանչյուր մեկ հինգերորդ վայրկյանը մեկ: Դա նույնքան արագ է, որքան…

Հետևյալ քայլերը կարող են երկուսիդ ավելի մոտեցնել

Գիտականորեն ապացուցված է, որ զուգընկերոջդ հետ ավելի կապվելու բազմազան մեթոդներ կան: Կարևորն այն է, որ դրանց արդյունքում մարմինն ակտիվորեն սկսում է արտադրել օքսիտոցին, որը հայտնի է նաև սիրո հորմոն անունով:

Սահեցրու մատներդ նրա թևի վրայով, երբ միասին հեռուստացույց եք դիտում

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման թեթև, փետուրային հպումները խթանում են օքսիտոցինի հոսքը:

Շքեղ ընթրիքի գնացեք

Միասին համեղ ուտեստներ ճաշակելը, ապացուցված բան է, նույնպես խթանում է այդ նյութերի առատ հոսքը:

Փաթաթվեք միասին փափուկ վերմակով

Շատ գիտնականներ գտնում են, որ լավ զգացողություններ փոխանցող այդ հորմոնն արտադրվում է, երբ տաքուկ և հարմարավետ է:

Սերը իրականում կարող է մեղմել ցավը

Բժիշկները բացահայտել են, որ ուղեղի վրա կոնկրետ հատված գոյություն ունի, որն արձագանքում է սիրուն: Պարզվում է, որքան էլ տարօրինակ է, նույն հատվածը պատասխանատու է նաև ցավի համար, և համաձայն Սթենֆորդի համալսարանի աննախադեպ ուսումնասիրության` կարող ես դադարեցնել ցավը` պարզապես մտածելով ընկերոջդ մասին, քանի որ և՛ սիրո, և՛ ցավի համար պատասխանատու է միևնույն զգայական կետը:

Սկզբնաղբյուր. cosmo.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ